Autodesk Revit

Autodesk Revit-ը շատ բազմաֆունկցիոնալ է, որը պահանջում է ուսման հետևողական մոտեցում: Revit-ն ունի ավելի լայն հնարավորություններ նմանատիպ ծրագրերի նկատմամբ, ինչի շնորհիվ ավելի մեծ պահանջարկ ունի արդի շուկայում:
ITM training centre-ը հրավիրում է Autodesk Revit-ի խմբային և անհատական դասընթացների։
Խմբային դասընթացի տևողությունը 2 ամիս է՝ ամսեվճարը 50000 դրամ։
Անհատական դասընթացի տևողությունը 2 ամիս է՝ ամսեվճարը 80000 դրամ։
Ծրագրի ավարտին կտրվի դիպլոմ և սերտիֆիկատ, որը Ձեզ հնարավորություն կտա աշխատանք գտնել նաև արտերկրում։
Այս դասընթացի ընթացքում Դուք սովորելու եք եռաչափ մոդելավորման սկզբունքներն ու մեթոդները, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ հարակից խնդիրները:
2-ամսյա դասընթացի արդյունքում կստեղծեք Ձեր աշխատանքային առաջին պորտֆոլիոն և կկարողանաք մոդելավորել այն ամենը, ինչը կարող եք պատկերացնել:
Autodesk Revit դասընթացի ուսումնական ծրագիր`
1. Շաբլոններ
2. Աշխատանքային գործիքներ
3. Առանցքներ, հարկեր
4. Պատեր, պատի տեսակներ
5. Դռներ, պատուհաններ
6. Տանիքներ, առանստաղներ, հատակներ
7. Ապակե պատեր
8. Աստիճաններ, թեքահարթակներ
9. Լանդշաֆտ, տեղագրություն
10. In-Place մոդելավորում
11. Massing (կոնցեպտուալ մոդելավորում)
12. Խմբեր, սենյակներ
13. Նյութեր
14. Ընտանիքներ
15. Տեսքեր, շինարարական փուլեր, տարբերակներ
16. Ծավալաթերթ
17. Աշխատանքային գծագրերի փաթեթ
18. Rendering