Microsoft office
Microsoft Office-ը ծրագրային միջոցների փաթեթ է, որը ստեղծվել է Microsoft կորպորացիայի կողմից:
Այն կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել ինչպես տեքստային այնպես էլ էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարաների և այլ տեսակի փաստաթղթերի հետ:
Microsoft Office-ը ներառում է հեոտևյալ ծրագրերը`
Microsoft Office Word: Այս ծրագրի շնորհիվ ստեղծում և խմբագրում են տարբեր բարդության տեքստային փաստաթղթեր:
Microsoft Office Excel:Այս ծրագրի շնորհիվ ստեղծում և խմբագրում են տարբեր բարդության էլեկտրոնային աղյուսակներ:
Microsoft Office Outlook: Outlook-ը ունի օրացույցի, հանձնարարությունների ծրագրավորողի, նշումների, էլեկտրոնային փոստի կառավարչի, հասցեագրքի հնարավորություններ: Outlook-ը համատեղ ցանցային աշխատանքի հնարավորություն է ստեղծում:
Microsoft Office PowerPoint: Այն թույլ է տալիս պատրաստել ներկայացումներ Windows և Apple Mac OS X համակարգերի համար:
Microsoft Office Access: Այն հարաբերական տվյալների բազայի կառավարման համակարգ է, որը ունի բազմաթիվ ֆունկցիաներ, ներառյալ համապատասխան հարցումները, արտաքին աղյուսակների և տվյալների բազաների հետ կապը:
ITM training centre-ում գործում է Microsoft Office ծրագրային փաթեթի խմբային և անհատական դասընթացներ:
- Առաջին դասն անվճար է:
- Կուրսի տևողությունը 3 ամսի է:
- Դասերը շաբաթական 3 անգամ են, 1.5 ժամ տևողությամբ:
Խմբային դասընթացի ամսավճարը 30.000 դրամ է, իսկ անհատականը` 60.000 դրամ:
Դասընթացի ավարտին կտրվի եռալեզու դիպլոմ և երկլեզու սերտիֆիկատ:
Դասընթացը ներառում է`
- Microsoft Office Word
- Microsoft Office Excel
- Microsoft Office PowerPoint